Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԳՆ-ին. «Եթե չեք օգնելու, ուրեմն ամոթ ձեզ»

Մայիս 22,2012 14:24

«Թուրքիայի պահանջը, թե եկեք երկխոսենք, համարում եմ դատարկաբանություն: Հասկանում ենք, թե դրանով նրանք ինչ նկատի ունեն»,- այսօր հայտարարեց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը: Նա անդրադարձավ Թուրքիայի ԱԳՆ-ի և Թուրքիայի դեսպանուհու ռեակցիային Սլովակիայում Հայոց ցեղասպանության մերժման քրեական օրենքի հարցում:  Պարոն Գրիգորյանը ցանկանում է պատասխանատվության ենթարկել Ադրբեջանում և ՀՀ-ում՝ նստավայրը ՌԴ, Սլովակիայի դեսպանին: Դիմելով Սլովակիայում Թուրքիայի դեսպանուհուն ու Թուրքիայի ԵՄ ինտեգրման հարցերով նախարարին՝ պարոն Գրիգորյանը պահանջում է, որ հստակեցնեն իրենց դիրքորոշումը, որպեսզի հայկական կողմը ևս իմանա ինչպես արձագանքել: Դառնալով ՀՀ-ի քաղաքական դիրքորոշմանը՝ Ա. Գրիգորյանը նշեց. «Նույնիսկ Սփյուռքում Հայաստանից ոչ միայն օգնություն չենք ստանում, այլև հարված՝ մեջքից: Բոլոր տղաներն էլ՝ դեսպանները, սրտակեզ վերաբերմունք ցուցաբերեցին, ասում են, որ պետք է Սլովակիայի օրենքի շուրջ ծագած խնդրի մասին բարձրաձայնել, սակայն հետո սկսեցին լռել»: Պարոն Գրիգորյանը վրդովված է, թե ինչու ՀՀ ԱԳՆ-ն հարցում չի անում Սլովակիայի ԱԳՆ-ին, կամ ՀՀ արդարադատության նախարարը՝ Սլովակիայի արդարադատության նախարարությանը: Ա. Գրիգորյանը կարծում է, որ ԱԳՆ-ի՝ իր դեմ պայքարը սկսվել է 2009-ից, երբ ինքը ՀՀ նախագահի ներկայությամբ ջախջախիչ ելույթ է ունեցել Թուրքիայի հետ արձանագրությունների վերաբերյալ: Դիմելով՝ ՀՀ ԱԳՆ-ին՝ պարոն Գրիգորյանն ասում է. «Եթե չեք օգնելու, մի խանգարեք, իսկ եթե չեք օգնելու, ուրեմն ամոթ Ձեզ»: Ա. Գրիգորյանը տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունը դիմելու է բոլոր այն երկրների ԱԳ նախարարներին և դեսպաններին, որոնք Հայոց ցեղասպանության մասին բանաձև արդեն ընդունել են: Անդրադառնալով Արցախյան հարցի կարգավորման գործընթացներին, պարոն Գրիգորյանը նկատեց. «Իրավիճակն անհասկանալի է Արցախյան հարցի շուրջ, կոնկրետ մեղադրանքներ չեմ կարող ասել, քանի որ ինտենսիվ աշխատում են, բայց երբ տեսնում ենք, որ տանուլ ենք տալիս: Օրինակ՝  ՆԱՏՕ-ն Ադրբեջանի ճնշմամբ պիտի հատուկ մի կետ ընդունի ղարաբաղյան հարցի վերաբերյալ: Իսկ մենք  ընդամենը մեկ քայլ ենք կարողացել անել՝ ՀՀ ղեկավարը  չի մասնակցել: Բայց գուցե դա ռուսների նկատմամբ ժե°ստ է, քանի որ նրանք ԱԳՆ-ի մակարդակով են մասնակցում գագաթաժողովին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031