Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտում են եւ բազմազանության շքերթը, եւ Էշթոնի հայտարարությունը

Մայիս 22,2012 14:18

«Հայազն» միությունը այսօր «Հայելի» ակումբում հանդես է եկել հայտարարությամբ, որով  դատապարտում է երեկ տեղի ունեցած բազմազանության շքերթը:

Միության ներկայացուցիչ Դավիթ Խոսրովյանի խոսքերով՝ իրենք դատապարտում են մայիսի 17-ին Եվրամիության ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի՝ ընդդեմ հոմոֆոբիայի եւ տրանսֆոբիայի միջազգային օրվան նվիրված հայտարարության բովանդակությունը եւ դրան պաշտոնական Երեւանի միանալը: «Մենք մերժում ենք մարտնչող անբարոյության ագրեսիվ քարոզը, որ բխում է եվրոպական այդ դիրքորոշումից եւ շռայլորեն ֆինանսավորվում է: Այդ քարոզչության ընթացքում օգտագործվում են անիմաստ եւ իմաստափոխված հասկացություններ, ինչպիսիք են՝ «սեռական կողմնորոշում», «գենդերային ինքնություն», «սեռական փոքրամասնություն» եւ «երջանկության իրավունք»: Մենք ինչպես հասկանանք Սերոբ Տեր-Պողոսյանի երջանկության ցանկությունը, երբ նա դա գտնում էր անչափահաս տղաների հետ»:

Պարոն Խոսրովյանի խոսքերով՝ մշակութային բազմազանություն քարոզողների նպատակը անբարոյությունը քաջալերելն ու արդարացնելն է, մարդկային ինքնության խեղաթյուրումը. «Մենք դատապարտում ենք բոլոր գործիչներին ու կազմակերպություններին, այդ թվում՝ պետական հաստատություններին, որոնք գավառամտորեն կամ շահադիտական նկատառումներով սպասարկում են եվրոպական այս քաղաքականությունը Հայաստանում»:

Հայտարարության մեջ «Հայազն» կազմակերպությունը նաեւ նշում է, որ մշակութային բազմազանությունը միակ մարտահրավերը չէ Հայաստանում, որն ուղղված է մարդու ինքնության, անձնային բարոյականությանը: Ըստ պարոն Խոսրովյանի, դրանց միայն մի մասն է բխում ու խրախուսվում արեւմուտքից: «Մեր երկրում այսօր միմյանց են բախվում մի կողմից անհատի իրավունքների եւ ազատությունների արեւմուտքում գերիշխող եւ աշխարհին պարտադրվող տեսությունը, մյուս կողմից՝ մարդու ընտանեկան ազգային եւ մարդկային բնական պարտականությունները: Այդ բախման ելքից է կախված այդ թվում հայոց ազգի եւ պետականության ապագան, եւ մենք վստահ ենք մեր դիմադրական ուժին»:

Մանրամասները՝ առաջիկայում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031