Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյյան տապանը գտնվում է Մեծ եւ Փոքր Մասիսների միջե՞ւ

Մայիս 22,2012 14:09

«Բիբլիական Նոյյան տապանն ամենայն հավանականությամբ գտնվում է Մեծ եւ Փոքր Արարատների միջեւ՝ ինչ-որ մի տեղ»:

Այսպիսի վարկած հայտնել է ռուսաստանցի ճանաչված ալպինիստ, Ռուսաստանի ալպինիզմի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, նախկին ԽՍՀՄ եւ ՌԴ վաստակավոր մարզիչ, 74-ամյա Վլադիմիր Շատաեւը: «Ռեգնում» գործակալությունը տեղեկացնում է, որ նա Նոյյան տապանի որոնումներով զբաղվում է արդեն 11 տարի: Այդ ընթացքում Շատաեւը Արարատ լեռը բարձրացել է բոլոր երթուղիներով, ավելի հաճախ որոնումներ կատարել 3800-4200 մետր բարձրության վրա, որտեղ, ըստ գրավոր սկզբնաղբյուրների, հավերժական սառույցի տակ պետք է լինեն տապանի մասունքները:

Շատաեւը անցած տարվա օգոստոսին Արարատի գագաթ (5165 մետր) բարձրացել է 13-րդ անգամ: Նա նշում է, որ Նոյյան տապանն ամենայն հավանականությամբ գտնվում է Մեծ եւ Փոքր Արարատների միջեւ, որտեղ իր ենթադրությամբ գաղտնի ռեժիմի օբյեկտներ կան: Ալպինիստի պատմելով, ինքը Արարատի արեւելյան լանջին գտնվելիս անձամբ է տեսել, թե ինչպես են մեքենաները մտնում այդ գաղտնի տարածք եւ անհետանում գետնի տակ: «Այնպես որ, ոչ ոք չի կարող այնտեղ գնալ եւ որոնումներ իրականացնել»,- ասում է ալպինիստը:

19-րդ եւ 20-րդ դարերում Նոյյան տապանը գտնելու հույսով բազմաթիվ արշավախմբեր են եղել Արարատ լեռան վրա: Հիմա էլ, տեղաբնակ քրդերի պատմելով, ամերիկացի մի ինչ-որ հետազոտող կա այնտեղ: Ու թեեւ այդ արշավախմբերից եւ ոչ մեկին չի հաջողվել հայտնաբերել բիբլիական տապանը, հետազոտողներից շատերը վստահեցնում են, որ տապանը հիշեցնող ինչ-որ բան հաստատ տեսել են

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031