Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց, որ օրերս Մոսկվայում անցկացված մարզական եւ մարտական սամբոյի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց առաջնությունից Հայաստանի 18 մասնակիցներից 9-ը տուն է վերադարձել որպես մրցանակակիր: «Այսինքն, մեր թիմի հիսուն տոկոսը մեդալ է նվաճել (1` արծաթե եւ 8` բրոնզե)», – հայտարարեց ֆեդերացիայի նախագահը: Ու թեեւ մեր ընտրանին ընդհանուր թիմային հաշվարկով 30-ից ավելի երկրների մեջ ընթհանուր թիմային հաշվարկով գրավել է չորրորդ տեղը, նա մեր սամբիստների մասնակցությունն ընդհանուր առմամբ բավարար գնահատելով, ավելացրեց. «Սակայն գոհ լինել չենք կարող` հաշվի առնելով, որ այս անգամ ոսկի չեղավ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ