Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոտայքի մարզը չի զիջի ԲՀԿ-ին

Մայիս 22,2012 12:44

Վարչապետ Տիգրան Սարգսյանը օրերս որոշում է կայացրել չվարձատրվող արձակուրդի ուղարկել Կոտայքի մարզպետ, ՀՀԿ համամասնական ցուցակում ներգրավված Կովալենկո Շահգալդյանին մայիսի 25-ից մինչու հունիսի 6-ը:

Քաղաքական շրջանակներում կոալիցիոն նոր հուշագրի շուրջ ընթացող խոսակցություններով` Կոտայքի մարզը հնարավոր է կառավարման տրվի ԲՀԿ-ին : Անգամ մամուլում շրջանառվում է հնարավոր նոր մարզպետի` ԲՀԿ պատգամավոր Մխիթար Հարությունյանի անունը: Ի դեպ, այս ընտրություններում Կոտայքի մարզում Հանրապետականն ավելի քիչ ձայն է հավաքել, քան ԲՀԿ-ն: Զրուցեցինք ՀՀԿ-ական մարզպետի հետ :

– Պարոն Շահգալդյան, վարչապետը որոշում է կայացրել Ձեզ արձակուրդ ուղարկելու մասին : Հնարավո ՞ր է` դա կապ ունի Ձեր հետագա պաշտոնավարման հետ :
Միգուցե գնում եք խորհրդարանում աշխատելու: Տեղեկություններ կան նաեւ, որ կոալիցիոն նոր հուշագրով` մարզը պիտի հանձնվի Բարգավաճին:

– Ինչ վերաբերում է` մարզը ԲՀԿ-ին տալուն, պիտի համոզմունքով ձեզ ասեմ, որ էդպիսի բան չկա, էդպիսի բան չի էլ կարող լինել : Մարզը Հայաստանի Հանրապետությանն ա : Բարգավաճին մարզ չեն տալիս, էդպիսի հասկացողություն չկա : Ոչ մարզը, ոչ էլ երկիրը որեւէ մեկի սեփականությունը չի կարող լինել : Ես ուղղակի անձնական խնդիրներ ունեմ, դրա համար մի տասը օրով բացակայելու եմ, արձակուրդ եմ վերցրել : Որեւէ բանի հետ կապված չի վարչապետի որոշումը: Կարող եմ Ձեզ հավաստիացնել :

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031