Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ խնդիրը հարթվեց

Մայիս 22,2012 12:37

Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանին գտնվող Դավիթ Գարեջիի վանական համալիր այցելող ուխտավորներին եւ զբոսաշրջիկներին հաջողվել է մտնել համալիրի տարածք` շնորհիվ երկու պետությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության:

Պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՆԱՏՕ-ի Չիկագոյի գագաթնաժողովի շրջանակներում երկու երկրների նախագահների հանդիպման արդյունքում:

Այս ամսվա սկզբին Ադրբեջանի կառավարությունը խոչընդոտել էրուխտավորների եւ զբոսաշրջիկների մուտքը վանական համալիր` հայտարարելով, որ համալիրը գտնվում է ադրբեջանական տարածքում:

Դավիթ Գարեջիի վանական համալիրի շրջանում Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանը վերջնականապես հստակեցված չէ, կան վիճարկելի հատվածներ:

Համալիրը ներառում է ավելի քան 20 եկեղեցի եւ մեծ թվով քարանձավներ:

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031