Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Դանիելյանը երկրպագում է երիտասարդ բնապահպաններին

Մայիս 22,2012 12:24

Հատված «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանի հետ հարցազրույցից:

– Բնապահպանների ժամանակակից սերունդը, որ մի քանի հաջողություններ է ունեցել արդեն, ի՞նչ հույսեր է ներշնչում ապագայի համար:

– Ակնհայտորեն մի ընտիր սերունդ ունենք, որ շատ կրթված է: Եթե ասում են՝ անգործ են, դրա համար դուրս են եկել, այդպես չէ: Իրենց իրավունքները հասկացող, հայրենասեր մարդիկ են: Ես ուղղակի երկրպագում եմ իրենց: Նույն Թռչկանը, ի՞նչ էր իրենց տալիս։ Ենթադրենք, ասում են՝ Երեւանում են ապրում, Երեւանի այգու համար են պայքարում, ձմռան ցրտին ապրում էին վրաններում եւ չէին թողնում, որ տեխնիկան մոտենա: Այնքան պայքարեցին, մինչեւ հնարավոր եղավ խնդիրը ներկայացնել կառավարությունում, բայց դա ամեն մեկը չէր անի: Դա եւ՛ ժամանակի, եւ՛ առողջության, եւ՛ գումարի խնդիր է, բայց մարդիկ, իրոք, պայքարեցին իրենց բնության այդ գեղեցկագույն կտորի համար: Խոսրովի արգելոցի համար ինչքան պայքարեցին: Գիտեք՝ մի փոքր աչքդ թեքում ես, անմիջապես որոշումներ են կայացվում, որոնք ակնհայտ հակաէկոլոգիական են: Անընդհատ պիտի, փաստորեն, հանրության մոնիտորինգը լինի, որպեսզի հետադարձ այդ կռիվները, վեճերը չլինեն: Մի կողմից` լավ է, իհարկե, որ վերջում նախագահն ասաց, որ քաղաքապետարանը պետք է վերանայի Մաշտոցի այգու հետ կապված որոշումը, բայց ափսոս էին երիտասարդների այդքան ջանքերն այնտեղ: Լավ է, որ կառավարությունը հանրության ճնշման ներքո վերանայում է իր որոշումները: Իհարկե, լավ կլինի, որ այդ սխալները տեղի չունենան, եւ հանրության ներուժը ավելի շատ դրական ուղղությամբ օգտագործվի, քան այդ պատերազմներում:

Գայանե ԼԱԼԱՅԱՆ

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031