Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀՀԿ հայտարարված հաղթանակը լավագույն դեպքում ժողովրդավարության բեմականացում էր»

Մայիս 22,2012 11:38

Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության՝ ELDR կայքում անդրադարձ կա նաեւ մայիսի 6-ին ՀՀ-ում կայացած ԱԺ ընտրություններին։ «Լավագույն դեպքում՝ ժողովրդավարության բեմականացում, վատագույն դեպքում՝ տոտալիտարիզմ» վերնագրով հոդվածում մեջբերվել են Երիտասարդ լիբերալների միջազգային ֆեդերացիայի IFLRY նախագահ Թոմաս Լեյսի խոսքերը, թե մայիսի 6-ի ընտրությունները չեն կարող եւ չպետք է դիտարկվեն որպես ազատ ու արդար։ «Հանրապետական կուսակցության հայտարարված հաղթանակը լավագույն դեպքում ժողովրդավարության բեմականացում էր, վատագույն դեպքում՝ անօրինական։ Ընտրությունները խաթարվեցին լայնածավալ անօրինականություններով, ներառյալ ընտրողների ահաբեկումը, ընտրակաշառքը, բազմակի քվեարկությունը եւ հարկադրանքը»,- ասել է նա։

Իսկ IFLRY  անդամ կանադացի Ջեյմս Պատավան մայիսի 4-ին ՀՀԿ հանրահավաքը, որի ժամանակ փուչիկների պայթյունի հետեւանքով 144 մարդ վիրավորվեց, անվանել է զզվելի թատրոն։ «Այն սարսափելի աստիճանի սովետական էր իր ցուցադրական հանդիսավորությամբ եւ արտաքին շուքով ու չափազանց մեծ անտարբերությամբ այն մարդկանց հանդեպ, որոնք հարկադրաբար էին բերվել»,- ասել է նա։

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031