Լրահոս
Օրվա լրահոսը

Զոլյանը՝ Աշոտյանին. «Գող՝ սիրտը դող, վախկոտ, ստախոս»

Մայիս 22,2012 11:30

 Այսօր «Նոյյան տապան» ակումբում Բրյուսովի համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը ներկայացրեց վերջին զարգացումները՝ Զոլյան-Աշոտյան խնդրի շուրջ: Նա տեղեկացրեց. «Ոմանք սարսափում են, քանի որ հարցը չքաղաքականացվեց, եւ դիտարկվում է իրավական դաշտում:

Եվրախորհրդի կոմիտեի անդամ եմ հանդիսանում, խարտիան հատուկ նշում է, որ ազգային կառավավարությունն իրավունք չունի ինչ-ինչ ազդեցություն ունենալ, կամ խանգարել նրա գործերին: Ոչ մեկն իրավունք չունի ինձ նկատողություն տալ կամ իմ երեք օրվա բացակայությունը համարել անհարգելի: Իսկ նախարարն իսկապես Եվրախորհրդով ամրագրված իմ պարտականությունները կատարելու համար խոչընդոտ է հանդիսացել»:

Ըստ նրա, պարոն Աշոտյանը ցույց է տալիս, թե պատրաստ է գնալ դատարան, հարցը քննարկել այնտեղ, բայց, նրա որակմամբ. «Ինչպես ասում են՝ «գող՝ սիրտը դող»:

Աշոտյանը դիմել է դատարան՝ խնդրելով մերժել Զոլյանի դիմումը, որովհետեւ, ըստ Զոլյանի, սարսափում է իր հետ մտնել դատարան. «Մեր հիմնական խնդիրը իրավական դաշտում է, տեսեք ինչ է ասել Աշոտյանը՝ սպառիչ իրավական հիմնավորումներ կան, ցավում եմ, որ դոկտոր մարդը իջել է այս մակարդակին… Մի կողմ թողնենք պարոն Աշոտյանի կարծիքն իր իրավական ապիկարության մասին, մենք կարող ենք արձանագրել, որ պարոն Աշոտյանը սուտ է ասել՝ ուրեմն ինքը ստախոս է: Եթե ասել ես՝ հանդիպենք դատարանում, այն մարդը, որը սուտ է ասում՝ նրան անվանում են ստախոս: Եթե վախենում է դատարան գալ, այն մարդը, որը վախենում է՝ վախկոտ է»:

Համալսարանում անցկացված ստուգումները Սուրեն Զոլյանը «բանդիտական» է համարում եւ անօրինական. «Մարդը եթե անգրագետ է, ես տեր եմ իմ ասածներին: Սուրեն բառի միայն Ս տառն է չէ՞ մեծատառ գրվում, ստուգողների պատկերացմամբ՝ մասնագիտությունները բոլոր տառերը մեծատառ չեն գրվել, դրա համար համարվել է պետական նմուշին չհամապատասխանող»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031