Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ն բավականին դեմոկրատիկ վերաբերմունք ունեցավ մյուս կուսակցությունների նկատմամբ, շատ չճնշեց, շատ չխեղդեց»

Մայիս 22,2012 11:13

«Բոլորս ընտրություններից հետո սպասում ենք մի նորություն, մի փոփոխություն, մի լավ բան, եթե չէ՝ էլ ինչի՞ ենք ընտրում, հենա ինչ որ կա՝ կա, էլի։ Բայց հիմա ես չգիտեմ՝ արդյոք կլինե՞ն ինչ-որ փոփոխություններ, թե՞ չէ»,- ԱԺ ընտրությունների վերաբերյալ մեզ հետ զրույցում ասում է քանդակագործ Լեւոն Թոքմաջյանն ու ենթադրում, որ գուցե դրանք վերաբերեն կադրային ոլորտին։ «Բայց կադրայինն էլ անպատճառ Հանրապետականից պետք է լինեն, չէ՞….ճիշտն ասած, ես մի բանի եմ սպասում, որ խորհրդարանում ընդդիմությունը միավորվի ու ինչ-որ կոալիցիա ստեղծի, բայց ոնց որ դա էլ չկա, ամեն դեպքում լավ է, որ ընդդիմությունից էլ մարդիկ կան, որովհետեւ այդ ժամանակ էն, ինչ որ մեզ կասեն, միանշանակ չի ընդունվի, ու եթե մեկն ասի՝ մածունը սեւ է, գոնե մեկը կլինի, որ ասի՝ սեւ չի, սպիտակ է»:

Այն դիտարկմանը, թե այդ դեպքում փոփոխություն կարելի՞ է ակնկալել, երբ Հանրապետականը 44 տոկոս է հավաքել եւ մեծամասնություն է կազմում, պատասխանեց. «Հիմա ոնց ասեմ, երեւի աշխարհում օրինաչափ է, որ իշխող կուսակցությունը պետք է շատ ձայն ունենա, հակառակ դեպքում իշխող չի լինի, Ռուսաստանում այդպես չի՞, ինձ թվում է՝ դա նորմալ է այնքանով, որքանով մեր կյանքն է, մեր շրջապատն է ու մենք ենք»:

Իսկ կա՞ մի կուսակցություն, որի հետ հույս է կապում, որը մշակույթի ոլորտում ինչ-որ հարցեր կբարձրացնի եւ կլուծի։ «Չէ, չկա, գիտե՞ք ինչի չկա, որովհետեւ կյանքը ցույց է տվել, որ ով գալիս է պաշտոնի, փոխվում է, էդ խոստումները, բաները լրիվ բլեֆներ են։ Այ, դեռ նախագահական ընտրությունների ժամանակ ես այնքան էի հավատում «Օրինաց երկրին». Արթուր Բաղդասարյանի ելույթները, որ լսում էի, ասում էի՝ վերջապես մի երիտասարդ եկավ, ասպետ եկավ, եւ իմ ձայնը, հավատալով, տվեցի իրեն, հետո հիսաթափվեցի ու հիմա խիստ հիասթափված եմ, որովհետեւ չի կարելի մարդկանց այդպես խաբել, ու նույն ձեւով էլ հիմա խաբեցին։ Էլի, թե ինչ-որ մի հույսեր կապում եմ, պատկերացրեք էլի Հանրապետականը կարող է ինչ-որ մի բան անել… չնայած հիմա ինձ ասում են, որ «Օրինաց երկիրն» էլ ա Հանրապետական… հիմա ո՞նց իմանաս, ո՞նց հավատաս։ Բայց ես կարծում եմ, որ խորհրդարանում պետք է օրենքից հասկացող մարդիկ լինեն, եթե ինձ ասեն՝ արի- դեպուտատ դառի, ես կասեմ՝ գամ էդտեղ, ի՞նչ անեմ՝ քնե՞մ… հիմա գնում են խորհրդարան, որ մի քիչ հարուստ են՝ ավելի հարստանան: Քանի դեռ էդ հոգեբանու¬թյունը չի փոխվել, ես ո՞նց կարող եմ հավատալ, ես ոչ մի բանի էլ չեմ հավատում… հա, Հանրապետականին մի քիչ հավատում եմ, էս ընտրություններում ես մի բան նկատեցի, որ Հանրապետական կուսակցությունը բավականին դեմոկրատիկ վերաբերմունք ունեցավ մյուս կուսակցությունների նկատմամբ, շատ չճնշեց, շատ չխեղդեց, ավելի ազատ մոտեցավ բոլորին, դա մի քիչ հույս է ինձ ներշնչոսԼ որ կարող է մի բան փոխվել»:

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031