2012-ի առաջին 4 ամիսներին բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել 57 հազար 320 մարդ։ Տվյալը հրապարակել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը։
Անցած տարվա նույն ժամանակահատվածում ՀՀ-ից մեկնել եւ չէր վերադարձել 47 հազար 610 մարդ։ Այսինքն, մեկնող-չվերադարձողների ցուցանիշն անցած տարվա համեմատ աճել է ավելի քան 20%-ով։ Միայն ապրիլին մեկնած-չվերադարձածների թիվը կազմել է 29 հազար 222 հոգի: Ակնհայտ է, որ մայիսի տվյալներով՝ այդ ցուցանիշը էլ ավելի կաճի։ Այսինքն, անգամ պաշտոնական վիճակագրությամբ՝ մարդիկ հավատացել են ՀՀ իշխանություններին եւ արագ տեմպերով փախչում են երկրից:
«Հայկական ժամանակ»