Հատված «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հարցազրույցից:
– Պարոն Սաֆարյան, ուսումնասիրելով ընտրությունների արդյունքում «Ժառանգության» ստացած ձայները, ի՞նչ հետեւության եկաք. «Ազատ դեմոկրատներն» օգնեցի՞ն ձեզ, թե՞ դուք միայնակ էլ կկարողանայիք հաղթահարել 5 տոկոսի շեմը։
– Մենք ընտրություններից առաջ էլ հայտարարել ենք, եւ այժմ էլ ես մնում եմ այդ կարծիքին, որ «Ժառանգությունը» Նաեւ միայնակ ի զորու էր հաղթահարել նվազագույն 5 տոկոսի արգելքը։
– Այսինքն, Դուք անիմա՞ստ եք համարում «Ազատ դեմոկրատների» հետ համագործակցությունը։ Դեմոկրատները Ձեզ չօգնեցի՞ն։
Կարդացեք նաև
– Ես չեմ կարող միանշանակ գնահատական հնչեցնել մի պարզ պատճառով, որ ընտրություններ, որպես այդպիսին, ուղղակի անվանապես են տեղի ունեցել Հայաստանում։ Հետեւաբար, եթե ընտրություն տեղի չի ունեցել, ես չեմ կարող գնահատել, թե ինչ ներուժ ուներ այդ դաշինքը, եւ ինչքան էր նրա առավելագույնը։ ՀԵտեւաբար թույլ տվեք ես այդ հարցի պատասխանը չտամ՝ ոչ թե այն պատճառով, որ ես այլ կարծիք ունեմ դաշինքի հետ կապված, այլ զուտ այն պատճառով, որ այդ հարցի պատասխանը գնահատելու իրողությունները չկան։ Եթե ընտրություններ տեղի չեն ունեցել, ապա դժվար է ասել՝ համագործակցությունը պետք էր «Ժառանգությանը», թե ոչ։
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Հրապարակ»