Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարզվում են եռանկյունի գնդակներով

Մայիս 22,2012 10:32

Ճապոնիայի ֆուտբոլի օլիմպիական հավաքականի դարպասապահները Լոնդոնում լավ խաղալու համար մարզվում են եռանկյունի գնդակներով:
Դարպասապահների մարզիչ Հիսանորի Ֆուձիվարան լրագրողներին պարզաբանել է, որ իրենք այդ մեթոդին անցել են այն պատճառով, որ եռանկյունի գնդակներն անկանխատեսելի անդրադարձ ունեն: Իսկ դա սրում է դարպասապահների ռեակցիան, օգնում ավելի կենտրոնանալ: Մարզչի համոզմամբ, մարզումների այս ձեւը կօգնի իրենց հավաքականին հաջող մրցելույթներ ունենալ Լոնդոնի օլիմպիական խաղերում, որտեղ «C» խմբում Ճապոնիան խաղալու է Իսպանիայի, Հոնդուրասի եւ Մարոկկոյի հետ:
 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031