Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

”Բազմազանության” պրովոկացիան

Մայիս 22,2012 10:29

Այսպես կոչված «բազմազանության» շքերթի կազմակերպումը, երբ դեռևս չէին մարել կրքերը DIY ակումբի հետ կապված իրադարձությունների շուրջ, պարզ պրովոկացիա էր:

Կազմակերպիչները գիտեին դրա հետևանքները, և, ըստ էության, հենց այդ կանխատեսմամբ էլ գործել էին: Նրանց նպատակը Հայաստանը«անհանդուրժողականությունը և խտրականությունը» խրախուսող երկիր մատուցելն է, փոքրամասնություններին հալածյալ դարձնելով` այս տեսակի նկատմամբ հանրային աջակցության մթնոլորտ հայցելը:

Նման «պարադները» նախ դավանվող կողմնորոշումների և ապրելակերպի պարզ քարոզչություն են: Հասարակությունը կարող է համակերպվել փոքրամասնության ներկայացուցիչների անձնական կյանքի անձեռնմխելիության հետ, բայց պարտավոր չէ առաջնորդվել դրա հանրայնացման թաքնված ագրեսիվ մղումներով:

Պրովոկացիոն այս արշավը նաև հանգեցնում է ֆաշիզմը որպես այս և ազգայինի դեմ ուղղված ցանկացած մարտահրավերի դիմակայելու արդյունավետ միջոց ընկալելուն, երբ ազգայնականությունը շփոթվում է ազգայնամոլության հետ, ու այդ մոլորությունը սկսում է պայքարի ծայրահեղ քայլերն արդարացնելու միջոց դառնալ:  Արդյունքում`  կենսունակ են դառնում հասարակության մարգինալ հատվածները, որոնց անխուսափելի բախումը ցնցում է հանրությանը, շեղում նրան ավելի լուրջ համապետական, համազգային հիմնախնդիրներից և, ի վերջո, հանրությանը զրկում իրապես մոբիլիզացվելու պոտենցիալից:

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031