Ուկրաինայում կանանց «Femen» շարժման ակտիվիստները Դնեպրոպետրովսկում երկրորդ անգամ են պատվանդանի հետ միասին շրջել Եվրո 2012-ի գավաթը:
Շնորհանդեսի ժամանակ Անրի Դելոնեի հեղինակած ֆուտբոլային մասունքի վրա գրոհել են «Marie Claire» միջազգային հրատարակության լրագրող, Ֆրանսիայի քաղաքացի Էմմա Աելսը, «Femen»-ի ակտիվիստ Իննա Շեւչենկոն: Ոստիկանները նրանց, ինչպես նաեւ «Marie Claire»-ի լուսանկարիչ, նույնպես ֆրանսիայի քաղաքացի Վերոնիկ Դո Վիգորին եւ «Newsweek Poland» հանդեսի լրագրող, Լեհաստանի քաղաքացի Ալեքսանդրա Գումավսկային ձերբակալել են՝ առգրավելով վերջին երկուսի ֆոտո եւ տեսախցիկները: Իսկ ահա «Femen»-ի օպերատոր, ավստրալացի Քրիստի Գրինին հաջողվել է ճողոպրել, որից հետո շարժման ինտերնետային կայքում հայտնվել են ակցիայի լուսանկարներն ու տեսանյութը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ