Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մոնպելյե» ՖԱ նախագահը մերկ կվազի՞ հրապարակում

Մայիս 22,2012 10:19

Ի նշան պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնությունում տարած հաղթանակի, «Մոնպելյեի» նախագահ, 68-ամյա Լուի Նիկոլլենը իրոկեզ ոճով սանրվածք է արել՝ մազերը ներկելով իր հոգեզավակի նարնջագույն եւ կապույտ գույներով:
Նա պատմական հաղթանակի հաջորդ օրն այդ տեսքով է ներկայացել լրագրողներին՝ կատարելով  մի քանի շաբաթ առաջ թիմի երկրպագուներին տված խոստումը: Սակայն սա Նիկոլլենի միակ տարօրինակ խոստումը չէ: Լրատվամիջոցները չեն չեն մոռացել ակումբի նախագահի արած մեկ այլ հայտարարության մասին: Նա մի քանի անգամ խոստացել է, որ եթե իր թիմը չեմպիոն դառնա, մերկ կվազի քաղաքի կենտրոնական հրապարակում: Հետաքրքիր է, նա այդ խոստումն է՞լ կկատարի:
 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031