Լրահոս
Օրվա լրահոսը

Փոփ-արքան բեմի վրա կրքոտ համբուրել է իր երգի հեղինակին

Մայիս 22,2012 00:42

Ռուսական շոու-բիզնեսի փոփ-արքա Ֆիլիպ Կիրկորովը կրքոտ համբուրել է ուկրաինացի երգչուհուն եւ իր այդ քայլով շոկի մեջ գցել հավաքվածներին: Կիրկորովը Կիեւում էր գտնվում` մասնակցելով  իր պակիստանցի միլիարդատեր ընկերոջ Մուհամեդի երգչուհի կնոջ Կամալիայի  ծննդյան տարեդարձին ու ձայնասկավառակի շնորհանդեսին: Երեկույթի ժամանակ երգելով իր «Ձյունը» երգը,  Ֆիլիպը անսպասելիորեն բեմ է հրավիրել երգի հեղինակ Իրինա Բիլիկին:

Իրինան եւ ֆիլիպը շատ անգամ են «Ձյունը» համատեղ կատարել, բայց այս անգամ՝ ամեն ինչ այլ էր…  Փոփ-արքան բացահայտ գրկել է Իռայի մեջքից,  շոյել նրան, իսկ երգի ավարտին կրքոտ համբուրել շուրթերը: Իռան ֆիլիպի պահվածքից անկեղծացել է, ու հենց բեմի վրա հարցրել ` «Ֆիլիպ, ես ուզում եմ երջանիկ լինել անձնական կյանքում, այնպես ինչպես Կամալիան:  Երբ է այդպես լինելու,  դու ինձ խոստացել էիր…»: «Մի՞թե երջանիկ չես, չէ՞ որ ինձ հետ ես երգում»,- կատակել է Կիրկորովը` կրկին գրկելով Իռայի մեջքը…   «Չէ որ հիմա քո գրած երգն  եմ երգում»,- հավելել է Կիրկորովը, ինչին էլ Իռան պատասխանել է տխուր ժպիտով:

Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031