Հաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւան մայիսի 19-ին նշեց իր ծննդյան 41- ամյակը: Լերան այնքան ակտիվ է նշել իր տարեդարձը, որ հավաքույթի վերջում, հայտնվել է փողոցում, ասֆալտին նստած` մեկ շիշ խմիչքի «ընկերակցությամբ»: Իր հարբած լուսանկարները Լերան անձամբ է տեղադրել Twitter -ի միկրոբլոգում, նշելով՝ «երբեք ձեր տարեդարձը մի ավարտեք այնպես, ինչպես որ ես արեցի»: Հաղորդավարուհին սթափվելուն պես հանել է իրեն խայտառակող լուսանկարներ Twitter-ից, որ իբր հնարավորինս քիչ մարդ տեսնի դրանք: Նա շնորհակալություն է հայտնել իր բոլոր մտերիմներին, որոնք կողքին են եղել ծննդյան տոնին:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ