Այսօր Aravot.am-ը ՀՖՖ նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանից հետաքրքրվեց, թե DIY ակումբը պայթեցնելու դեպքի մասին ի՞նչ կարծիք ունի եւ ինքը պայթեցնողների՞ կողմնակիցն է, թե՞ ակումբի պաշտպանների: Նա պատասխանեց. «Նախ, ցանկացած ժամանակ տեռորը դատապարտված է իմ կողմից եւ վատ բան է: Իհարկե, դեմ եմ պայթեցնելուն, բայց միասեռականներին պատժելուն ես երկու ձեռով եմ կողմ եւ պատրաստ եմ նույնիսկ անել դա»:
Պարոն Հայրապետյանը չի ընդունում ակումբը պայթեցնելու միջոցով միասեռականներին եւ լեսբուհիներին պատժելու տարբերակը: Նրա խոսքերով՝ «Դա պատժելու ձեւ չի: Ավելի ուրիշ ձեւ պետք է մտածել՝ նրանց այս հասարակությունից ուղղակի վերացնել: Դրանց դեմ ամեն ձեւ էլ կարելի է պայքարել՝ բացի տրաքացնելուց ու պայթեցնելուց»:
Երեւանում բազմազանության երթ, որը շատերը «գեյ շքերթ» են համարել, անցկացնելու մասին տեղեկությանը Ռուբեն Հայրապետյանի սիրտը չդիմացավ: Նա բռնեց սիրտն ու ասաց. «Խնդրում եմ ես ձեզ, նենց բաներ եք ասում, որ ես վատանում եմ: Ես այս երկիրն ու ժողովրդին շա՜տ եմ սիրում, վախեցա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև