Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյանը Աշոտ Աղաբաբյանին չի մեղադրում

Մայիս 21,2012 17:52

Այսօր Հանրային խորհրդում Հրազդան մարզադաշտի հարեւանությամբ առեւտրի կենտրոն կառուցելու խնդրի շուրջ քննարկմանը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն առաջարկեց մարզադաշտը մտցնել հուշարձանների ցանկի մեջ, որպեսզի որեւէ մեկի բիզնեսը չվնասի այն. «Մարզադաշտը պետք է, եւ չպետք է այն վնասել, անձերի խնդիր չէ՝ դա կլինեմ ես, կլինի Աղաբաբյան Աշոտը»:

Մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի ներկայացուցիչ Գագիկ Ժամհարյանը նշեց. «Մեզնից ոչ ոք չի կասկածում, որ մարզադաշտը միայն հարստություն է մեր երկրի համար: Մարզադաշտի պահպանման համար շատ մեծ գումարներ են պետք, միակ եկամտի աղբյուրը տոնավաճառն է: Ինչ վերաբերում է առեւտրի կենտրոնին, նախագծերը պատրաստվում են, քննարկում է նախատեսվում: Հայաստան-Թուրքիա խաղին տարհանման հետ կապված սեյսմիկի տված թույլտվությամբ, ինքը համապատասխանում էր սեյսմակայունությանը: Հիմա տալիս են բան, որ տարհանմանը կխանգարի առեւտրի կենտրոնը, բայց սեյսմիկով համապատասխանում է»: Ռուբեն Հայրապետյանը հակադարձեց՝ 54.600 հանդիսատեսից 30-40 հազարը ոգեւորված գնում է, խոսքը 18 հազարի տարհանման մասին չէ:

Արտակարգ իրավիճակների նախարարության տեսակետի համաձայն՝ «Մարզադաշտին կից տարածքի գործառնական նշանակությունը փոխելու եւ առեւտրի կենտրոնի կառուցմամբ, անտեսվում են անվտանգության պահանջները, ինչը կխոչընդոտի մարդկանց անարգել եւ անվտանգ տարհանմանը, ուստի անթույլատրելի ենք գտնում Հրազդան մարզադաշտին կից տարածքում առեւտրի կենտրոնի կառուցումը»:

Առաջարկ եղավ պետության կողմից օժանդակություն, փոխհատուցում տրամադրել սեփականատիրոջը, քանի որ վերջինս չի կարողանում պահպանել մարզադաշտը, եկամտի աղբյուրներ է որոնում:

Օրհուս կենտրոնի իրավաբանը հարցրեց՝ ինչո՞ւ պետք է հանրությունը փոխհատուցում տրամադրի ինչ-որ մի չինովնիկի սխալ քայլի համար, որը զարտուղի ճանապարհով այդ օբյեկտները օտարել է ժամանակին:

Ռուբեն Հայրապետյանը դեմ էր, որպեսզի սեփականատիրոջը մեղադրեն, քանի որ ըստ նրա, «մոտ 10 մլն դոլարի ներդրումներ են կատարվել, հակառակ դեպքում, մարզադաշտը եթե չպահպաներ սեփականատերը՝ ձորում լցված աղբ կլիներ այն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031