Լրահոս
Օրվա լրահոսը

Հաքեր Ավանեսովը եւ նրա պաշտպանն ակնհայտ շոկի մեջ են

Մայիս 21,2012 17:36

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի  դատավոր Արմեն Խաչատրյանը քիչ առաջ հրապարակեց համակարգչային սաբոտաժի մեջ մեղադրվող Գեորգի Ավանեսովի դատավճիռը: Հաքեր Գ. Ավանեսովը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման: Նրա կալանքի սկիզբը կհաշվվի 2010թ. հոկտեմբերի 26-ից: Ավանեսովի բնակարանի վրա դրված արգելանքը կվերացվի եւ նրան կվերադարձվի Ազգային անվտանգության մարմինների կողմից առգրավված համակարգիչը:

Ակնհայտ շոկի մեջ հայտնված Ավանեսովը եւ նրա պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գեղամ Հակոբյանը մեր հարցին, թե բողոքարկելո՞ւ  են, պատասխանեց, որ միանշանակ բողոքարկելու են դատավճիռը:

Գ. Հակոբյանը նաեւ ասաց, որ դատարանին ներկայացված իրենց փաստարկները հիմք չէին տալիս  նման դատական ակտ կայացնելու:

Մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031