ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին
Ժամկետային զինծառայող Սուրեն Կիրակոսյանն արդեն 48 օր է, ինչ հացադուլի մեջ է: Նա գանգատվում է տարբեր հիվանդություններից եւ պահանջում է համապատասխան բժշկական օգնություն: ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում նրան այցելել են «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Զարուհի Փոստանջյանը, ովքեր ականատես են եղել երիտասարդի առողջական վատթար վիճակին:
Կարդացեք նաև
Սուրեն Կիրակոսյանի հացադուլի շարունակությունը կարող է ոչ միայն անդառնալի հետեւանքներ թողնել նրա առողջության վրա, այլեւ լուրջ սպառնալիք լինել կյանքի համար: Նա բժշկական եւ հոգեբանական օգնության կարիք ունի, որը հնարավոր է իրականացնել բժշկական հաստատության պայմաններում եւ ծնողների միջամտությամբ:
Պահանջում ենք անհապաղ մասնագիտական օգնություն տրամադրել Սուրեն Կիրակոսյանին, որպեսզի երիտասարդը դուրս գա հացադուլից:
Մեր սխալ որոշումներով նորից զոհ չտանք: Եղած զոհերն արդեն իսկ աններելի են:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անունից
Զարուհի Փոստանջյան
21 մայիսի 2012թ.
Երեւան