21 մայիսի 2012թ., Երեւան: Այսօր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հյուրընկալեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին: Քննարկվեցին հետընտրական Հայաստանին, հայ-ամերիկյան հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:
Զրուցակիցներն ընդգծեցին ազատ եւ արդար ընտրությունների հույժ կարեւորությունը եւ դրանց ապահովման հեռանկարում՝ երիտասարդության ու քաղաքացիական ողջ հասարակության մասնակցության անհրաժեշտությունը:
ՙԺառանգություն՚ կուսակցության լրատվական ծառայություն