Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյանն ահազանգում է մարզադաշտի խնդրի մասին. «Աստված մի արասցե, մի բնական աղետ եղավ»

Մայիս 21,2012 17:09


Այսօր Հանրային խորհրդում քննարկվում էր «Հրազդան» մարզադաշտի հարցը, որին մասնակցում էին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի ներկայացուցիչ Գագիկ Ժամհարյանը:

Քաղաքաշինության նախարարությունը քննարկելով մարզադաշտին հարակից առեւտրի կենտրոն կառուցելու վերաբերյալ հարցը՝ նշել է, որ հաշվի առնելով հասարակության լայն արձագանքը՝ առաջարկում է այդ հարցը ներկայացնել հանրության իրազեկմանը եւ քննարկումից հետո նոր միայն որոշում կայացնել:

Ազգային հարցերի ենթաhանձնաժողովների մասնագիտական հարցերի ղեկավար Գուրգեն Մուշեղյանը քննարկմանը կարծիք հայտնեց, որ ֆուտբոլում առաջընթացներ չենք ունենա, եւ որ ժամանակին Արարատ-73-ը եղել է հենց այս մարզադաշտի շնորհիվ, եւ մարզադաշտն էլ եղել է Արարատ-73-ի  շնորհիվ. «Կան հստակ քաղաքաշինական նորմեր, որտեղ ասվում է, թե ինչքան տարածք է պետք յուրաքանչյուր 1000 մարդու համար՝ 7-9  քմ տարածք»: Մասնագետը նաեւ  նշեց, որ եթե մարզադաշտում հրդեհ լինի՝ շատ մեծ վնասներ կարող են լինել. «Չի բացառվում: Պատմության մեջ կա, թե ինչեր են տեղի ունեցել մարզադաշտերում, քանի զոհեր»:

Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ «Հիմա էլ մարզադաշտը ժամանակակից է, մի քիչ աշխատանք տանելուց հետո կունենանք ավելի լավ մարզադաշտ: Աշնանը կունենանք շատ կարեւոր խաղ՝ Իտալիայի հավաքականի հետ, եթե չհամապատասխաներ՝ հաստատ չէր լինի այդ խաղը: Մարզադաշտը շատ կարեւոր նշանակություն ունի՝ ամեն տարի 300-400 երեխա կտրվում է փողոցից»:

Ինչ վերաբերում է առեւտրի կենտրոն կառուցելուն՝ մարզադաշտի հարեւանությամբ, պարոն Հայրապետյանը նշեց, որ նույն իրավիճակը Կիեւում էր ստեղծվել՝ նախկին նախագահ Յանուկովիչի տղան էր, բայց ՖԻՖԱ-ն եւ ՈՒԵՖԱ-ն կանգնեցրեցին դա. «Աստված մի արասցե, մի բան եղավ, որեւէ բնական աղետ եղավ, մենք չենք կարող այնտեղից էվակուացնել ժողովրդին: ՖԻՖԱ-ն մեզանից նույնիսկ այնտեղ վիրահատական սենյակներ է պահանջում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031