«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, ս.թ. մայիսի 23-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազ, Մազմանյան, Մարգարյան և Բաշինջաղյան փողոցների` իրենց նրբանցքներով և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ