Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՀԻ–ին կոչ է անում զերծ մնալ բռնությունն արդարացնող և խրախուսող հայտարարություններից ու դիրքորոշումներից

Մայիս 21,2012 16:44

Մայիսի 8-ին հրկիզվել է  Երևանի Փարպեցի 14/11 հասցեում գործող DIY ակումբը։ Երկու երիտասարդ ձերբակալվել են, նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3–րդ մասի 1-ին կետով` դիտավորությամբ գույքի ոչնչացում առանձնապես խոշոր չափերի վնասով։  ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանի և Հրայր Կարապետյանի երաշխավորությամբ գրավի և բնակության վայրից չբացակայելու մասին ստորագրության հիման վրա երիտասարդներն ազատ են արձակվել։  Արծվիկ Մինասյանը հիմնավորել է իրենց գործողությունները նրանով, որ «Ծոմակի [DIY ակումբի տնօրեն Արմինե Օգանեզովան] տեսակը ոչնչացնում է հայ հասարակությունը։ Այդ երիտասարդները շարժվել են մեր հասարակության և ազգային գաղափարաբանության համատեքստում, ճիշտ ձևով[1] »։

Ավելի ուշ ԱԺ փոխխոսնակ, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է. «Միանգամայն ճիշտ ու արդարացված եմ համարում երկու հայ երիտասարդների ընդվզումը մեր երկրում այլասերության որջ ստեղծած և հասարակությունն իր բարոյական արժեքներից հեռացնելու նպատակ ունեցող համասեռամոլների դեմ[2] »։

«Քաղաքական գործիչների կողմից նմանատիպ հայտարարությունները խրախուսում և արդարացնում են այսօրինակ հանցագործությունները, որոնք հիմնված են խտրականության և ատելության վրա։ Նրանք, նման դիրքորոշումներ արտահայտելով, դառնում են հանցակից, նպաստում են այս տեսակի հանցագործությունների տարածմանը»,–նշում է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի  (FIDH) գլխավոր քարտուղար Արտակ Կիրակոսյանը։

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը կոչ է անում զերծ մնալ բռնությունն արդարացնող և խրախուսող հայտարարություններից և դիրքորոշումներից։ Որպես համամարդկային և ազգային արժեք ընդունել մարդու անձնական կյանքի նկատմամբ հարգանքը, ցանկացած խտրականության դրևսորման արգելքը՝ ՀՀ սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքներն ու ազատությունները։

Պահանջում ենք ՀՀ քրեական վարույթ իրականացնող մարմնից նշված դեպքով 185 հոդվածից բացի գործի մեջ ընդգրկել նաև 143–րդ հոդվածը՝ «Քաղաքացիների իրավահավասարություն խախտելը[3] »։

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031