ԲՀԿ համամասնական ցուցակի ներկայացուցիչ Հմայակ Հովհաննիսյանն արդեն իսկ հայտարարել է, որ մինչեւ մայիսի 24-ն ինքը հավանաբար կներկայացնի ինքնաբացարկի դիմումը, քանի որ ԲՀԿ-ն հակված է կոալիցիա կազմել եւ միակ քննարկումներն այժմ մի քանի ավել պաշտոնների շուրջ են ընթանում: Նույն թեւից համարվող «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի ղեկավար Վահե Հովհաննիսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռեւս հստակ որոշում չունի:
Aravot.am-ն առավոտից փորձում է ստանալ նաեւ ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի մեկնաբանությունները: Քիչ առաջ պարոն Օսկանյանի գրասենյակից փոխանցեցին, որ նա «դեռ մեկնաբանություններ չունի»: Առաջիկա 2-3 օրերի ընթացքում որոշումները հազիվ հստակեցվեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև