Լառնակայում ավարտվեց ստենդային հրաձգության Եվրոպայի առաջնությունը, որտեղ կանանց մրցապայքարում չեմպիոնի կոչումը նվաճեց սպորտի վաստակավոր վարպետ Երջանիկ Ավետիսյանը:
Կիպրոսում երկու երեխաների մայր, 43-ամյա մարզուհին աշխարհի` եռակի, Ռուսաստանի` բազմակի չեմպիոնի կոչումներին ավելացրեց նաեւ Եվրոպայի հնգակի չեմպիոնի տիտղոսը:
Երջանիկ Ավետիսյանը հանգամանքների թելադրանքով տարիներ առաջ Հայաստանից հեռացել եւ բնակվում էր Ռուսաստանում: Սակայն այժմ նա ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի առաջարկով կրկին հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Եվ ուրախալի է, որ վերադարձը նշանավորեց Եվրոպայի չեմպիոնի ոսկե մեդալով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ