Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հրամանագիր է ստորագրել երկրի նոր կառավարության կառուցվածքի եւ կազմի մասին։
Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` Դմիտրի Մեդվեդեւի կառավարությունում 21 նախարար կա, 7 փոխվարչապետ։ Վարչապետի առաջին տեղակալ է նշանակվել Իգոր Շուվալովը։
Ստեղծվել են նախարարական երկու նոր` Հեռավոր Արեւելքի հարցերով եւ բաց կառավարության հետ կապերի գծով նախարարների պաշտոններ։
Հին կառավարությունից իրենց պորտֆելները պահպանել են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը եւ արդարադատության նախարար Ալեքսանդր Կոնովալովը։
Կարդացեք նաև
«Ազատություն» ռադիոկայան