Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամ. «Ամենաշատ ընտրակաշառքը բաժանել է ԲՀԿ-ն»

Մայիս 21,2012 16:05

Այսօր «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որտեղ մի այսպիսի տող կա. «Ընդդիմությունը մասնակցեց ընտրակեղծիքների դեմ միասնական շտաբի աշխատանքներին, որի նախաձեռնողներից մեկը ընտրակաշառք բաժանող իշխանական կոալիցիոն ուժն էր»: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը այդ քննադատությունը ԲՀԿ-ի հասցեին բացատրեց այսպես. «Ես ընտրությունների ընթացքում բազմաթիվ անգամ ասել եմ, որ «Բարգավաճ Հայաստանը» եթե ոչ նույն, ապա ավելի ինտենսիվությամբ հավաքագրել է անձնագրի տվյալներ եւ բաժանել է ընտրակաշառք: Ինքը ավելի շատ է բաժանել, դրա համար էլ հաղթել է իր թեկնածուն»:

Մեր դիտարկմանը, որ այս առումով Ձեր տեսակետը տարբերվում է ՀԱԿ-ի տեսակետից, որովհետեւ ՀԱԿ այլ անդամները` Լեւոն Զուրաբյանը, Գուրգեն Եղիազարյանը, Լյուդմիլա Սարգսյանը ԲՀԿ-ի` ընտրակաշառք բաժանելու հետ կապված հարցերը փորձում են շրջանցել` պարոն Մակեյանը պատասխանեց. «Ես այն, ինչ որ իմ ընտրատարածքում տեսել եմ` «Բարգավաճը» ամենաշատն է բաժանել: Երեքի թեկնածուներն էլ եղել են` ե’ւ Հանրապետականը, ե’ւ ՕԵԿ-ը: 3-ի թեկնածուն էլ կար: Հանրապետությունում չի եղել մի ընտրատարածք, որ 3-ի թեկնածուներն  էլ լինեն ու 3-ը հավասար մրցակցեն փող բաժանելու մեջ: Ամենաշատը բաժանել է «Բարգավաճը», դրա համար ինքն էլ հաղթել է»:

Մենք եւս մեկ անգամ ճշտեցինք` Ձեր դիտարկմամբ` ամենաշատ ընտրակաշառքը բաժանել է «Բարգավա՞ճը»` պարոն Մակեյանը պատասխանեց. «Դա իրականությունն է»:

Հիշեցնենք, որ Պետրոս Մակեյանը այս ընտրություններում մեծամասնականով առաջադրվել էր Արթիկի ու Մարալիկի տարածաշրջանն ընդգրկող թիվ 36 ընտրատարածքում: Նրա հետ պայքարում էին Մեղրաշենի գյուղապետ, ՕԵԿ-ական Հունան Պետրոսյանը, ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանն ու ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031