Մի առիթով իմ ռումինացի ընկերներից (պատմության ուսուցչուհի, ում հետ կապ հաստատեցինք հեռախոսակապի միջոցով) մեկի հետ քննարկում էինք այսօրվա սոցիալ-քաղաքական լարված վիճակի մասին` փորձելով գտնել դրանում ընկած հիմնական պատճառները, սակայն այդպես էլ սպառիչ պատասխան չգտանք: «Կարծում եմ անվերջ կարելի է խոսել և տարբեր կարծիքներ արտահայտել` տնտեսական, սոցիալ-քաղաքական գործընթացների մասին, բայց այդպես էլ միանշանակ պատասխան չգտնել: Եվ գիտես ինչո՞ւ: Քանի որ բոլոր մոտեցման մեջ էլ կարող են ճշմարտության տարրեր լինել», – ասում է նա:
Այսօր մարդիկ այնքան զբաղված են իրենց «ես»-ով և ուշադրությունը բևեռում են միայն սեփական անձի վրա, որ դառնում են անտարբեր շրջապատի նկատմամբ` էլ ավելի դժվարեցնելով իրենց կյանքն ու անգիտակցաբար խախտելով բնության հավասարակշռությունը: Այդպիսի անհավասարակշռությունից է նաև տնտեսական ճգնաժամը, որը պարբերաբար ծայր է առել հատկապես արդյունաբերության քաղաքակրթության ժամանակ: Օրինակ`1900-1901թթ-ին ճգնաժամը սկսեց ընդգրկել Ռուսաստանն ու ԱՄՆ, այնուհետև` մնացած երկրները` բերելով տարբեր պատերազմների: Իսկ առաջին համաշխարհային պատերազմն ընթացավ ճգնաժամային երկու փուլով. 1907 և 1929-1933թթ-ին, որի ընթացքում ընգրկվեցին հատկապես ԱՄՆ և Գերմանիան: Եվ քանի որ մեկ երկրի տնտեսական վիճակը և դիվանագիտական հարաբերությունները կախված են մյուս երկրներից, այս կամ այն քաղաքական գործընթացը չի կարող ինքնաբուխ և բացարձակ անկախ լինել: «Տնտեսական ճգնաժամը կարելի է քննարկել նաև էզոթերիկայի տեսանկյունից, քանի որ դրա մեջ մտնում է և աստղագիտությունը, թվագիտությունը, և ալքիմիան: Ճգնաժամը կապված է տիեզերական գլոբալ փոփոխությունների հետ, որոնք էլ իրենց հերթին փոխում են մեր աշխարհայացքը` բերելով համապատասխան վարքագծի» – մեզ հետ զրույցում կարծիք է հայտնում էզոթերիկ Գորւգեն Հովհաննիսյանը: Ըստ մասնագետի` կյանքում ամեն ինչ պայմանավորված է զարգացմամբ` էվոլուցիայով, շարժումով և դինամիկայով: Այդ փաստը Գ. Հովհաննիսյանը բացատրեց նրանով, որ էվոլուցիան ունի ժամանակահատված, որի ընթացքն այսօր մի քանի անգամ արագացել է: Այսինքն` 500-1000 տարվա տեղի ունենալիքը կատարվում է հինգ ամսում: «Եթե մեր կյանքը համարենք փորձաշրջան, ապա այս փուլը մեր քննական շրջանի ավարտն է, որը զգում են հատկապես կանայք», – հավելեց մասնագետը: Վերջինի կարծիքով, այսօր գալակտիկական մասշտաբի փոփոխություններ են տեղի ունենում և այս կյանքում ոչինչ պատահական չէ: Յուրաքանչյուր մոլորակ իր դասավորությամբ և գործունեությամբ ազդում է երկրի տարբեր գործընթացների վրա, որոնց նպաստում են նաև մարդիկ` իրենց մտքերով ու արարքներով:
«Երկրի վրա փոփոխությունները, այդ թվում նաև` ճգնաժամը բացատրվում են Լուսնի, Յուպիտերի, Մարսի և Վեներայի գործունեությամբ, որոնցով էլ պայմանավորված են մագնիսական դաշտերի փոփոխությունները: Այս բոլորը բերում են երկրի լարվածության, հետևաբար` ճգնաժամի: Այդտեղ հատկապես նշանակալի դեր ունի Լուսինը, քանի որ այն ներգործում է մեր երկրագնդի ամբողջ ջրային համակարգի` հեղուկի վրա (նաֆթ, ջուր, արյուն) և այդպիսով էներգիաներ կուտակվում: Արեգակը (արևային բռնկումների 11-ամյա փուլը ևս) իր հերթին ազդում է կենսական ոլորտի վրա», – բացատրում է Գ. Հովհաննիսյանը: Մասնագետի հավաստմամբ, այսօր արևային բռնկումների 11-ամյա փուլերը փոփոխվել են և այդ ակտիվությունը շարունակվում է անդադար` բերելով վախերի և դեպրեսիայի:
«Դեպրեսիայի առաջացման հիմքում ընկած են մեր մտքերը, իսկ խրոնիկական դեպրեսիան իր հերթին բերում է նևրոզների: Վստահ եմ` լավ աշխատանքի և մեծ ցանկության, կամքի դեպքում հնարավոր է կանխել, ապաքինել կամ գոնե նվազեցնել դրանք», – ընգծում է թերապևտ Նարինե Հակոբյանը: Գ. Հովհաննիսյանի պարզաբանմամբ էլ, դեպրեսիան կապված է նոր էներգիայի (ոչ բացասական, ոչ դրական) մեծ կուտակման հետ: Այսինքն` եթե մարդն այդ էներգիան իր կենսադաշտում չի ճանաչում` այն համարում է օտար և սկսում պայքարել դրա դեմ` առաջանալով սթրեսներ: Գ. Հովհաննիսյանը վստահ է, որ նրանք, ովքեր կարողանում են հաղթահարել դեպրեսիաները դառնում են ավելի ուժեղ, հակառակ դեպքում կարող են մահանալ: «Տոները, ընտրությունները ևս բերում են սթրեսների, իսկ տոները ոչ այլ ինչ են, քան դրական դաշտ ստեղծելու և մինչև մյուս տոնը ապրելու հնարավորություն», – հավելեց մասնագետը: Իսկ այն հարցին, թե որ երկրներն են գտնվում ռիսկային գոտում, Գուրգեն Հովհաննիսյանը պատասխանեց. «Առաջ որպես ճգնաժամային թիրախ համարում էի Ռուսաստանը, բայց այն փոխանցվեց ԱՄՆ-ին, հատկապես հարավային Ամերիկային: Թեպետ Հայաստանը գտնվում է երկվորյակի համաստեղության ազդեցության ներքո և պատասխանատու է մեր հայերիս փոփոխվող բնավորության համար, այն քաղաքականապես կայուն կմնա: Սակայն մեզ մոտ էվոլուցիոն գործընթացները մի փոքր դանդաղ են ընթանում», – ասաց էզոթերիկը: 2012 թվականը կապված է Լուսնի չորս փուլերի, իսկ ամենալուրջ փոփոխություները` վերջին փուլի հետ: Սատուրնը, որը ևս արմատական փոփոխությունների պատասխանատուն է, տեղափոխվելու է վերջին հատված (դեկտեմբերի վերջը)` կարիճի նշան, որը լուրջ փոփոխությունների և կործանումների պատճառ կդառնա: «Այդ փոփոխությունները, ինչպես Հայսատանում, այնպես էլ այլ երկրներում, կարտահայտվեն վախով, կասկածով և ավելորդ սթրեսներով: Սակայն 2013 թվականի 19-ից հետո, ըստ մայաների օրացույցի, մարդիկ կսկսեն զգալ ազատության «շունչը»: Բայց դա կարող է էլ ավելի բարդացնել հատկապես նրանց կյանքն, ովքեր դեռ չեն ձերբազատվել վախերից», – հավելեց Գ. Հովհաննիսյանը: Վերջինի համոզմամբ, չկա ոչ մի խնդիր, դրանք պարզապես մենք ենք ստեղծում, որպեսզի գիտակցենք ինքներս մեզ և կարողանանք հարցերին պատասխան գտնել: Ուստի մեր ընտրությունից է կախված` ուր կգնանք և ինչ հունով կտանենք մեր կյանքը:
Ելենա Չոբանյան