Թբիլիսիում անցկացված աթլետիկայի Վրաստանի բաց առաջնությունում Հայաստանի եւ Արցախի տասը ներկայացուցիչներից առավել հաջող հանդես է եկել հեռացատկորդ Վարդան Փահլեւանյանը:
Երեւանցի մարզիկը, ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունը, 812 սմ արդյունքով ոչ միայն նվաճել է Վրաստանի չեմպիոնի կոչումը, այլեւ 2 սանտիմետրով գերազանցելով սահմանված օլիմպիական վարկանիշային նորման, նաեւ ամառային 30-րդ օլիմպիական խաղերի ուղեգիր է վաստակել` դառնալով Հայաստանի օլիմպիական պատվիրակության 22-րդ մարզիկը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև