Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Օհանյան. Տարիներ հետո կվերացվի պետական ու ոչ պետական բուհ հասկացությունը

Մայիս 21,2012 15:48

«Վերջին տարիների ընթացքում կրթական համակարգում տեղի են ունեցել փոփոխություններ, բայց դրանք որակապես բարձր չի կարելի համարել»,- այսօր «Հայելի» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց «Եվրասիա» միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը: Ըստ նրա, կրթության  ոլորտում իրականացվող գործընթացները դժվարությամբ են «մարսվում» հասարակության կողմից:

«Եվրասիան» նույնպես փոփոխություններ է կատարել: Դրանցից մեկն էլ օմբուդսմենի ներդրումն է համալսարանում:

Բուհի ռազմավարական գծով պրոռեկտոր Հովհաննես Հարությունյանը ասաց, որ այդ գաղափարը թույլ կտա համալսարանի ներսում ուսանողին հուզող խնդրի արագ լուծմանը. «Մենք փորձում ենք ստեղծել կառավարման մի համակարգ, որը կկարգավորի ուսանողի իրավունքները, ընդհուպ մինչև նրա վարքը: Ներդրված կառավարման համակարգի միջոցով հնարավոր է հետևել յուրաքանչյուր ուսանողի անհատական հետագծին՝ ժամանակին արձագանքելով նրա խնդիրներին և լուծում առաջարկել… Բացի օմբուդսմենի գաղափարից, այս տարի ներդրել ենք կառավարման էլեկտրոնային համակարգ, որի միջոցով բուհում նվազագույնի է հասցվել թղթարարությունը»:

Խոսելով Բոլոնյան համակարգի մասին, պրոռեկտորը փաստեց, որ դա լավ է միայն փորձի փոխանակման տեսանկյունից:

Ռեկտոր Օհանյանի համոզմամբ՝ «Կառավարությունը մի քիչ շտապողականություն ցույց տվեց հավասարեցնելով պետական ու ոչ պետական բուհերի կարգավիճակը: Ուսանողը ստացել է իրեն համապատասխան սերտիֆիկատը, ուրեմն թող գնա սովորի այնտեղ, որտեղ ինքն է ցանկանում»: Ռեկտորը կարծում է, որ տարիներ հետո կվերացվի պետական ու ոչ պետական բուհ հասկացությունը:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031