Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թուրքիայից լոլիկ կամ մեկ այլ սննդամթերք չենք ընդունում, անգամ ծաղիկներից ենք հրաժարվում

Մայիս 21,2012 15:04

Օրերս բնապահպանները խիստ մտահոգություն հայտնեցին, որ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմները, որոնք արդեն Հայաստան էլ են ներթափանցել, սպառնում են հայի գենոֆոնդին: Այսօր «Էրեբունի պլազա» հյուրանոցի նիստերի դահլիճում ՀՀ սննդամթերքի անվտանգության ոլորտի զարգացման ռազմավարության եւ գործողությունների վերաբերյալ սեմինարի ժամանակ, Aravot.am-ը Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրաամ Բախչագուլյանից հետաքրքրվեց, թե ուսումնասիրություն ունե՞ն, թե այսօր մեր սննդի քանի՞ տոկոսն է գենետիկորեն ձեւափոխված:

Ծառայության պետն ասաց, որ ոչ թե իրենց, այլ գիտնականների խնդիրն է: Իսկ իրենց գործը վերահսկելն է: Հետաքրքրվեցինք, թե այդ դեպքում ինչպե՞ս են ստուգելու, թե այս կամ այն սնունդը պարունակո՞ւմ է գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ, եթե գիտնականների հետ չեն համագործակցում այդ հարցով: Պարոն Բախչագուլյանն ասաց. «Ներկայումս ուսումնասիրում են, բայց մենք առայժմ վիճակագրություն չունենք: Բացի այդ, պետական վերահսկողությունը սննդում առկա գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների եւ միկրոօրգանիզմների նկատմամբ, օրենքում բացակայում է: Վարչապետի մոտ խորհրդակցության ժամանակ այդ հարցերը քննարկվել են: Սննդամթերքի վրա պետք է մակնշվի, որպեսզի սպառողն իմանա մոդիֆիկացվա՞ծ է, թե՞ ոչ»:

Ինչ վերաբերում է հայկական շուկայում հայտնված թուրքական լոլիկին, ծառայության պետը վստահեցրեց, որ այդ լոլիկները ոչ թե թուրքական, այլ՝ հունական են եղել. «Թուրքական ծագման փաստաթղթով ՀՀ սննդամթերք չի ներկրվել: Հայտնաբերման դեպքում տեղում արգելվում է ներկրումը, անցյալ տարի մենք արգելել ենք ծաղկի ներկրումը Թուրքիայից: Պետք է կարողանանք իդենտիֆիկացիա իրականացնել թուրքական արտադրանքի վրա: Բայց քանի որ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ՝ մենք չունենք իդենտիֆիկացիոն խնդիր»:

Սեմինարի ժամանակ հայաստանյան պաշտոնյաները, որոնք պատասխանատու են սննդի անվտանգության համար, Եվրամիության ներկայացուցիչներին վստահեցրին, որ իրենք ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի մեր երկրի սննդամթերքի անվտանգության ռազմավարությունը համապատասխանեցնեն Եվրամիության պահանջներին: Նրանց խոսքերով, ռազմավարության նպատակն է նվազագույնի հասցնել Հայաստանի ֆերմերային համայնքի, ինչպես նաեւ ագրոբիզնեսի  ներկայացուցիչների վարչական բեռը` թարմացնելով գոյություն ունեցող կանոնակարգերը եւ հրաժարվելով հնացած ստանդարտներից:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031