Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞նչ հիմնադրամ է ֆինանսավորում Սերժ Սարգսյանի Սեւանի ամառանոցի շինարարությունը

Մայիս 21,2012 14:58

Տավուշի մարզի Հաղարծին գյուղում գործունեություն ծավալող «Ֆիլիշին» ՍՊԸ-ն իրականացնում է Սեւանի թերակղզում, Սեւանի վանքի հակառակ կողմում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ամառանոցի կառուցապատումը: Մեզ հայտնի չէ՝ այդ ամառանոցը գերատեսչակա՞ն, թե՞ անձնական սեփականություն է:

«Ի՞նչ միջոցներով է կառուցապատվում երկրի նախագահի ամառանոցը»,- հարցրինք «Ֆիլիշին» ՍՊԸ տնօրեն Սուրեն Հակոբյանին: Նա պատասխանեց, որ դա ֆինանսավորում է մոսկվաբնակ հայերի ինչ-որ հիմնադրամ, որ դա «մեր երկրին նվեր է», աշխատանքների 90 տոկոսը կատարված է, «Ֆիլիշինն» այնտեղ իրականացնում է շինարարության եւ վերակառուցման գործեր:

«Ֆիլիշինի» տնօրենին հարցրեցինք ամառանոցի կառուցապատումը ֆինանսավորած հիմնադրամի անունը, Ս. Հակոբյանն ասաց, որ նման հարցերն իր համար «հարմար չեն», ինքն ընդամենը շինարարական կազմակերպությունն է ներկայացնում,նաեւ հարցրեց՝ ինչո՞ւ մեզ չեն հետաքրքրում «Ֆիլիշինի» կողմից Դիլիջան քաղաքում կատարվող աշխատանքները,որոնք ծավալով ավելի մեծ են:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031