Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունն էլ, ընդդիմության պես «բավարարված չէ»

Մայիս 21,2012 14:42

«Դա թելադրում է իրավիճակը»,- Aravot.am-ի հարցին, թե hետընտրական շրջանում մի տեսակ տարօրինակ լռության ականատես չե°նք լինում՝ այսպես պատասխանեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը և մանրամասնեց. «Oրինակ՝ DIY ակումբի պայթեցնելու ակունքը մաքուր հետընտրական ընթացքի  մասին է խոսում: Այսինքն՝ տեսնում ենք, որ ինչ-որ ուժեր հասարակության մեջ թշնամի են փնտրում: Շարմազանովի լրիվ անհավասարակշիռ, հանցագործությանն աջակցող հայտարարությունը խոսում է այն մասին, որ իրենք էլ հասկանում են, որ մի բան այն չեղավ: Քաղաքական անբավարարվածությունը ոչ միայն ընդդիմության մոտ է, այլև՝ իրենց մոտ»: Դառնալով մեր մյուս հարցին՝ կոալիցիա կլինի՞, թե՞ ոչ, Ա. Կիրակոսյանը նշեց. «Արհեստական կոալիցիան, որը հիմա պետք է ստեղծվի երևի նախագահականում ապահովելու համար՝ դառնում է մի իրավիճակ, որը բերում է մեծ կասկածներ. ինչպե°ս եղավ, որ այսքան թիվ ստացան: Ցավոք, այսօր նորմալ քաղաքական դաշտ չունենք: Իհարկե, որպես քաղաքացի կցանկանայի, որ կոալիցիա չկազմվեր, սակայն կարծում եմ՝ այն կկազմվի»:

Ընդդիմության լռության մասին էլ Ա. Կիրակոսյանն ասաց հետևյալը. «Եթե ստանային 30  տոկոս, շատ ավելի բարձր աղմուկ կլիներ խախտումների մասով: Իրենց պարտությունն իրենց համար էլ ապշեցուցիչ էր՝ չնայած սպասելի էր, բայց միևնույն է կոնֆլիկտային իրավիճակում նման մտածողություն է լինում: Ամրոցում պաշարվածների տրամաբանություն է: Իրենք համոզված էին, որ բոլորն իրենց կողմից են: Նույն տրամաբանությունն էլ իրենց մոտ է, ախր ոնց կարող է մարդը գնա «Բարգավաճին», Հանրապետականին ձայն տա: Համոզված էին, որ ՀԱԿ-ին են տալու: Հիասթափություն»:

Դառնալով ընտրախախտումներին՝ պարոն Կիրակոսյանը նշեց, որ կուսակցությունների կողմից ահազանգերը շատ չեն եղել: Իսկ պասիվությունը նա բացատրում  է այն հանգամանքով, որ քաղաքական ուժերն իրենց ուժերը խնայում են նախագահական ընտրությունների համար:

Ա. Կիրակոսյանը նշեց, որ ինքը «լիքը թղթեր ունի, անբողջը խախտումներ են, դրական բան չունի ասելու», սակայն միաժամանակ նշեց, որ ավելի քիչ ահազանգեր են ստացել, քան նախորդ ընտրությունների ժամանակ:

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031