Մայիսի 20-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել օտարերկրյա մի քաղաքացի՝ հայտնելով, որ Բաբայան փողոցում գտնվող ավտոլվացման կետի աշխատակիցը փախցրել է լվացման համար հանձնած իր «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 23.40-ին, ավտոլվացման կետի աշխատակիցը՝ հիշյալ ավտոմեքենայով, հայտնաբերվել է Բաբայան փողոցի թիվ 2/15 շենքի մոտ և բերման ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն