Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր հոմեոպաթները չեն կարողանում օգտվել հայկական բնաշխարի հարուստ դեղաբույսերից

Մայիս 21,2012 13:07

Հոմեոպաթիա բուժամեթոդը աշխարհում գոյություն ունի արդեն 200 տարի, սակայն Հայաստանում 19 տարի է, որ այս մեթոդով բուժում է իրականացվում: Այսօր Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ հոմեոպաթիային նվիրված միջազգային համաժողովը, որին ներկա էին աշխարհում ճանաչված հոմեոպաթներ` Գերմանիայից, Ուկրաինայից, Շվեյցարիայից, Ռումինիայից: Նրանք 3 տարին մեկ գալիս են մեր երկիր` իրենց փորձը տեղացի բժիշկներին փոխանցելու:
Նշենք, որ հոմեոպաթիկ բուժումն իրականացվում է դեղաբույսերով, հանքային աղերով, կենդանական ծագման այլ նյութերով:
«Միջազգային հոմեոպաթների հայկական ասոցիացիայի» նախագահ Մարիամ Ղարաբաղցյանի խոսքերով, այդ բուժամեթոդը չունի կողմնակի ազդեցություն: Նրա ներկայացմամբ, այսօր Հայաստանի բոլոր հիվանդանոցներում կան հոմեոպաթներ: Արդեն 10 տարի է` Երեւանի պետական բժշկական համալսարանում հոմեոպաթիան մասնագիտություն է:

Հայկական բնաշխարհի բույսերից մեր հոմեոպաթներն այդքան էլ չեն կարողանում օգտվել, քանի որ Մարիամ Ղարաբաղցյանի խոսքերով, այդ դեղաբույսերից դեղամիջոցներ պատրաստելու համար մեծ գործարաններ են անհրաժեշտ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031