Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. «Բոլոր այդ ֆեյք կազմակերպություններին պետք չի գրանտ տալ»

Մայիս 21,2012 12:25

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, թիվ 12 ընտրատարածքում առաջադրված ու չհաղթած Անահիտ Բախշյանը https://womennet.am-ին տված հարցազրույցում նշել է. «Փաստ է, որ կին թեկնածուները  դարձյալ մնացին մեն-մենակ  իրենց խնդիրներով ու ամեն ինչով: Բոլոր այն հասարակական կազմակերպությունները, որոնք անընդհատ խոսում էին , թե կանանց պետք է սատարել և այլն, այդ կազմակերպությունները ոչ մի կերպ չկանգնեցին կին թեկնածուների կողքին թեկուզ ընտրությունների օրը:  Գոնե իմ մասով հստակ կարող եմ ասել` ոչ մի ՀԿ ինձ օգնելու պատարաստակամություն չհայտնեց:  Հետևաբար , ստացվում է, որ ՀԿ-ների այն հատվածը, որը միտված է  պաշտպանելու կանանց շահերը, միայն դրա մասին խոսում է և կոնկրետ առաջարկություն  կամ կոնկրետ գործ այդ ուղղությամբ իրենց կողմից գոնե ես չեմ տեսել»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն այս առնչությամբ Facebook-ում գրել է (հրապարակում ենք իր համաձայնությամբ). «Իմ շատ սիրելի Անահիտ Բախշյանի այս տողերը կարդալուց հետո մտքիս շատ տեղին հարց եկավ: Իսկապես, ո՞ւր էին կանանց թեմայով ու ընդհանրապես ընտրությունների թեմայով լիքը գրանտ անող կազմակերպությունները ընտրությունների ժամանակ: Համալսարանական կրթությամբ կանանց կազմակերպություն կա, հազար ու մի նմանատիպ կազմակերպություն կա: Ո՞ւր էին ընտրությունների ժամանակ եւ ինչո՞ւ կին թեկնածուների, օրինակ՝ Անահիտ Բախշյանի կողքը չէին: Թե քաղաքականության մեջ կանանց հարցերով նրանց զբաղվելը սկսվում եւ ավարտվում է ծաղկաձորներում, սեվաններում, հյուրանոցներում կլոր սեղաններ ու սեմինարներ անելով: Հետո էլ զարմանում ենք, թե ինչի՞ ունեցանք այսպիսի ընտրություններ: Ցավոք, ՀԿ սեկտորն էլ վաղուց նստած է գրդոնի վրա: Ու թե ինչու են քննադատում քաղաքական ուժերին, միայն զարմանում ես: Մարդու իրավունքների զանգվածային խախտում էր տեղի ունենում, մարդավաճառություն էր տեղի ունենում: Ենթադրենք, քաղաքական ուժերը մի բան էլ չեն: Բա իրենք ո՞ւր էին»:

Նաեւ հավելել է. «Այսուհետ պարտքս եմ համարելու բոլոր դոնոր կազմակերպություններին ասել, որ բոլոր այդ ֆեյք կազմակերպություններին պետք չի գրանտ տալ: Բավական է այդ իմիտացիան ստեղծել: Հազար ու մի իրավապաշտպան կազմակերպություն կա, ոչ մեկը ռեալ չի զբաղվում մարդու իրավունքների պաշտպանությամբ: Նույնը այդ կնանոնց կազմակերպություններն են: Ոչ մի օգուտ այս հասարակությունը չի ստանում այդ գրանտակերներից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031