2012թ. մայիսի 6-ի ՀՀ ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզչությունը և բուն ընտրության օրվա գնահատականը ՀՀ հասարակության ընկալմամբ ընթացել է Հայաստանյան ընտրական համակարգի ոգուն համապատասխան, իսկ միջազգային դիտորդական կազմակերպությունների կողմից արժանացան նույնիսկ` միջին եվրոպական չափանիշների ընտրություններ որակավորմանը:
Այն, ինչ կատարվեց մայիսի 6-ին նախորդող ամիսներին և բուն քվեարկության օրը, որևէ աղերս չունի ընտրությունների հետ, ինչը բնականաբար ընկալելի չէր միջազգային դիդորդների համար:
Իրականում ԱԺ-ի ընտրություններն անցկացվեցին ահաբեկման ու վախի մթնոլորտում` վարչախումբը օգտագործեց իր ողջ ընտրակեղծիքների տեխնոլոգիաների զինանոցը, մասնավորապես`
1) Հասկանալով, որ 2007թ.-ից օգտագործվող կեղծ անձնագրերի մեխանիզմը որոշակիորեն բացահայտված է, միաժամանակ, երկրից բացակայող ընտրազանգվածն այս ընտրություններին մասնակցեց անձնագրերում գոլորշացող թանաքի օգնությամբ:
Կարդացեք նաև
Նշված տեխնիկական հնարքի և այլ կեղծիքների արդյունքում ընտրությունների մասնակիցների թիվը, հօգուտ կոալիցիոն կուսակցությունների, ավելացան առնվազն 500.000-ով:
2) Ընտրակաշառքը, լինելով վարչախմբի մշտական զինանոցում, երբեք այսպիսի ծավալներով չէր կիրառվել:
Ընտրություններին իրական մասնակից շուրջ մեկ միլիոն, ընտրողներից առնվազն 80%-ը ընտրատեղամասեր է տեղափոխվել արդեն ընտրակաշառքը վերցրած, որին նախորդել էր ամիսներ շարունակ ընտրողների անձնագրային տվյալների և անձնագրերի հավաքագրումը:
Վերոնշված գործընթացի նախաձեռնողն էին կոալիցիոն ուժերը` ՀՀԿ, նրա կցորդ ՕԵԿ, ԲՀԿ` համատեղ քրեածին տարրերի ակտիվ մասնակցությամբ:
Դատախազության ու ոստիկանության այսպես կոչված «պայքարը» ընտրակաշառքի դեմ` միջազգային հանրության ու դիդորդների համար ընտրությունների անցկացման թատերականցված նրբերանգներից էր:
3) Ցավոք, 2012թ. մայիսի 6-ին ԱԺ ընտրությունների վարչախմբի կողմից թելադրված գործընթացին մասնակցեց նաև ընդդիմությունը, որը Հրազդանի քաղաքապետի ընտրությունից որևէ հետևություն չարեց, չկարողացավ իրավիճակը փոխել, և վարչախմբին պարտադրել անցկացնել իրական ընտրություններ:
Ավելին` ընդդիմությունը մասնակցեց ընտրակեղծիքների դեմ միասնական շտաբի աշխատանքներին, որի նախաձեռնողներից մեկը ընտրակաշառք բաժանող իշխանական կոալիցիոն ուժն էր:
Հաշվի առնելով վերոշարադրյալը` «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը, չընդունելով 2012 թ. մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների արդյունքները, գտնում է, որ գործող վարչախումբը անաղմուկ ձևով ՀՀ հասարակությանը փորձում է վերջնականապես զրկել ընտրելու իրավունքից:
Երկրի ճակատագրով մտահոգ քաղաքական ուժերի այլընտրանքը` իրավիճակի ճշգրիտ գնահատումն ու նոր ուժային կենտրոնի ձևավորումն է, որը մինչև ընտրության օրը պետք է վարչախմբին պարտադրի հրաժարվել ընտրակեղծիքի մեխանիզմից և վերականգնել ՀՀ քաղաքացու ընտրելու իրավունքը:
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության
Քաղաքական խորհուրդ
19.05.2012թ.