Հոմոֆոբիայի օրվա առթիվ ԵՄ բարձր ներկայացուցիչ Էշտոնի հայտարարությունը
ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշտոնը հայտարարել է, որ հպարտորեն միանում է Ընդդեմ հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի միջազգային օրվա տոնակատարությանը: «Մեզ հաճախ են ասում, որ սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը հակասում են ավանդական արժեքներին: Պարզ ասեմ` լեսբիական, նույնասեռական, բիսեքսուալ, տրանսգենդերային և ինտերսեքսուալ մարդկանց մասին խոսելիս մենք մարդկանց մի խմբի նոր իրավունքների ստեղծման մասին չենք խոսում: Խոսքը ամենուրեք յուրաքանչյուր մարդու համար առանց խտրականության մարդու իրավունքների կիրառման մասին է: Ես կոչ եմ անում բոլոր պետություններին սա իրականություն դարձնել ամեն մեկի համար»:
Այս հայտարարությանը միացել են ԵՄ-ին անդամակցման փուլում գտնվողԽորվաթիան, թեկնածու երկրներ Մակեդոնիան, Մոնտենեգրոն, կայունացման և ասոցացման գործընթացում գտնվող և պոտենցյալ թեկնածու Ալբանիան, Եվրոպական ազատ առևտրի տարածքի երկրներ Լիխտենշտեյնը և Նորվեգիան, Եվրոպական տնտեսական տարածքի անդամ երկրները, ինչպես նաև Հայաստանը և Վրաստանը: