Լոնդոնում կիրակի օրը 62 տարեկան հասակում վախճանվել է բրիտանացի կատարող Ռոբին Գիբը, որը եղել է 1970 թվականների դիսկոյի ժամանակաշրջանի ամենահայտի ձայներից մեկը:
Ռոբերտ Գիբն իր եղբայրներ Բարի և Մորիսի հետ 1950-ական թվականների ավարտին հիմնադրել էր «Bee Gees» խումբը: Խմբի անվան համար օգտագործվել է «Brothers Gibb»՝ «Գիբս եղբայրներ» առաջին տառերի համաձայն:
Խմբի կարիերան բավականին հաջող էր ընթացքում, սակայն իրական ճանաչում եղբայրները ստացան 1970-ական թվականների կեսերին «դիսկո» ոճի տարածմամբ՝ դառնալով մի ամբողջ ժամանակաշրջանի ամենաճանաչված ձայներից մեկը:
Խումբն իր երաժշտական գործունեության ընթացքում վաճառել է հարյուր միլիոնավոր ձայնագրություններ, ներառյալ այնպիսի ճանաչված երգեր, ինչպիսիք են «How Deep Is Your Love», «Stayin’ Alive» և «Night Fever» կատարումները:
Խումբը վերապրել էր «դիսկո» ոճի անկումն ու ցրվել 2003 թվականին՝ Մորիս Գիբսի մահվանից հետո:
Ռոբերտ Գիբսը, որը դեռևս հանդես էր գալիս կատարումներով մինչև այս տարվա սկիզբը, պայքարում էր լյարդի և աղիների քաղցկեղի դեմ:
«Ամերիկայի ձայն» ռադիոկայան