Աստղային զույգի՝ Լեոնիդ Ագուտինի եւ Անժելիկա Վարումի 12- ամյա աղջիկն արդեն 7 տարի է, ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում` տատիկի հետ միասին: Ագուտինը աղջկա այն բողոքներին, թե ծնողները լքել են իրեն, տվել է հետեյալ մեկնաբանությունը. նա փոքրիկին ասել է, թե ինչպես ամերիկյան ֆիլմերում են ծնողները շատ աշխատելու ու զբաղվածության պատճառով բալիկներին տատիկների մոտ են թողնում, այնպես էլ իրենց ընտանիքի դեպքում է: Փոքրիկը կարծես թե հավատացել է: Զույգն իր 12-ամյա դստերը՝ Լիզային, տարվա մեջ ընդամենը 2 ամիս ժամանակ է տրամադրում:
Աստղային ծնողները իրենց լքված երեխայի համար ոչինչ չեն խնայում, նա ապահովված է ամեն ինչով: Այդ կերպ նրանք փորձում են քավել երեխայից հեռու լինելու իրենց մեղքը` եզրակացնում է 7days.com կայքը:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ