Հայտնի «Մի ծնվիր գեղեցիկ» հեռուստասերիալի դերասանը ծեծի է ենթարկվել Կաննում. տուժողը ռուս դերասան եւ ռեժիսոր Արտյոմ Սյոմկինն է, որը հայտնի է մի շարք ռուսական ֆիլմերից. հաղորդում է eg.ru կայքը: Կաննի փառատոնից վերադառնալով հյուրանոց` Արտյոմը նկատել է մի խումբ հարբած տղամարդկանց, որոնք քաշքշում են մի կնոջ: Իրեն պահելով ջենտլմենի պես, Արտյոմը միջամտել է, փորձելով պաշտպանել հարձակման ենթարկված կնոջը՝ արդյունքում ինքն է մի լավ ծեծվել… Արտյոմին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ֆրանսիացի բժիշկները դերասանին առաջին օգնություն են ցույց տվել:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ