Աշխարհի ամենահարուստ փեսացուներից եւս մեկը հրաժեշտ տվեց իր «ազատ» կյանքին. մայիսի 19-ին Facebook -ի սեփականատեր Մարկ Ցուկերբերգը ամուսնացավ իր վաղեմի ընկերուհու` Պրիսցիլա Չանի հետ: Ըստ Associated Press-ի՝ Մարկը շատ համեստ հարսանիք է կազմակերպել իր սեփական տանը, եւ հյուրերը նախապես չեն էլ իմացել, որ մասնակցելու են հարսանեկան արարողության:
Նշվում է, որ Մարկն իր կնոջ հետ ծանոթացել է 2004 թվականին: Պրիսցիլան առանձնապես գեղեցիկ արտաքին չունի, ու չի էլ հետեւում միլիարդատերերի օրինակին, նա պլաստիկ վիրահատությունների չի ենթարկվում, որ գեղեցկացնի, շտկի արտաքինն ու մարմնի բարեմասնությունները… Հենց այդ պատճառով էլ, Մարկը ամուսնացել է ամենասովորական տնային տնտեսուհու արտաքին ունեցող աղջկա հետ` խոստովանել է Facebook -ի սեփականատերը:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ
Կարդացեք նաև