Քրտնաջան մարզումից հետո քնելու եւ ուժերը վերականգնելու փոխարեն, MMA-ի մարտիկ, ամերիկացի Ջոն Ջոնսը որոշել է գնալ զվարճանալու:
Մարզիկը նպատակին հասել է, բայց այն աստիճանի, որ հարբած վիճակում նստելով ընդամենը կես տարի առաջ գնած «Bentley» շքեղ ավտոմեքենայի ղեկին՝ առանց ՃՏՊ-ի տուն հասնել ի վիճակի չի եղել: Նա բախվել է հեռախոսասյանը՝ մեծ վնաս հասցնելով ոչ միայն թանկարժեք մեքենային, այլեւ իր հեղինակությանը: Ջոնսը մինչեւ պատահարը օրինակելի մարզիկի եւ իր գործին լուրջ վերաբերվող մարդու համբավ ուներ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ