Մախաչկալայի «Անժին» մտադիր է ամռանը գնել Լոնդոնի «Արսենալի» ավագ Ռոբին վան Պերսիին:
«Անժիի» գլխավոր մարզիչ Գուս Հիդինգը հայտարարել է, թե ֆուտբոլիստի հետ երեք տարվա պայմանագիր ստորագրելու համար ակումբը պատրաստ է նրան տարեկան 15 միլիոն ֆունտ ստերլինգ վճարել՝ անհամեմատ ավելի, քան նա ստանում է լոնդոնյան ակումբում:
«Անժիի» չհագեցող ախորժակի մասին տեղեկատվություններ մամուլում հաճախակի են հայտնվում: Սակայն համաշխարհային ֆուտբոլի աստղերը չեն շտապում անմիջապես Դաղստան վազել մեծ փողերի ետեւից: Նրանք որպես կանոն գերադասում են չկորցնել իրենց բարձր կարգը՝ Ռուսաստանի «կարտոֆիլի դաշտերում» խաղալով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ