Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդ, ով կերել է ինքնաթիռ, հեծանիվ… եւ այլ հետաքրքիր փաստեր

Մայիս 20,2012 16:24

Կանայք ավելի լուսավոր են, քան` տղամարդիկ: Խոսքը իհարկե չի վերաբերում հոգեւոր արժեքներին,այլ բառից բուն իմաստով: Կանանց մաշկն ու մազերը ավելի լուսավոր են տղամարդկանց մաշկից ու ընդ որում մարդկային բոլոր ռասsաների մեջ: Դա կապված է տղամարդկանց օրգանիզմի առանձնահատկություններից: Բանն այն է,որ տղամարդկանց օրգանիզմում առավել շատ են հունարեն (Melanos-մուգ, սեւ) կոչված կենսաբանական գունանյութերը:

XX դարի մեծագույն գրողներից Էռնեստ Հեմինգուեյը հաճախ էր ասում, որ իրեն հետեւում է ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI),սակայն ամեն անգամ դեմ էր առնում կողակիցների անլուրջ վերաբերմունքին ու արժանանում ծիծաղի: Բայց ինչպես հետագայում պարզվեց, նա չէր սխալվում: Հեմինգուեյի մահվանից տարիներ անց գաղտնազերծված փաստաթղթերը ապացուցեցին մեծ գրողի մտավախությունները:

Մեքսիկայի Տեպիտո քաղաքում գործում է ծերանոց հատուկ «ժամկետնանց» մարմնավաճառների համար: Ծերանոցը բացվել է 2007թ.-ին եւ ունի «Տուն հիասքանչ ծաղիկների համար» (մեքս. Casa Xochiquetzal) անունը: Կառուցման նպատակը եղել է ծեր մարմնավաճառներին օթեվան տալ, քանի որ նրանց մեծ մասը հետագայում հայտնվում է փողոցում:

Մարդ, ով կերել է ինքնաթիռ, հեծանիվ եւ այլ մետաղական «ուտեստներ»: Ֆրանսիացի Միշել Լոտիտոն այն եզակի մարդկանցից է, ում օրգանիզմը պահանջ ունի մետալիկական առարկաների: 44- ամյա ֆրանսիացու մոտ այդ հատկությունը հայտնաբերվել է, երբ նա դեռեւս 9-ը տարեկան էր: Միշելի «ամենամեծ ու ժամանակատար ուտեստը» եղել է «Սենսա» անունով փոքր չափսի ինքնաթիռը, որի վրա նա ծախսել է 12 տարի: Լոտիտոն մեծ հաճույքով ճաշակում է նաեւ հեծանիվներ: Իր բացառիկ ու տարօրինակ ունակությունների շնորհիվ նա գրանcվել է Գինեսի ռեկորդների գրքում: Նշում է doupadu.com-ը:

«Տիեզերքի սկիզբ» պաշտոնապես համարվում է Երկրից 100 կիլոմետր բարձրության վրայի տարածքը:

ԱՄՆ-ի նախագահի նստավայր համարվող Սպիտակ տունը ունի 132 սենյակ:

Սոց կայքերում գրեթե բոլորի կողմից օկտագործվող «LOL» հապավումը բացվում է (laugh out loud) թարգամանաբար (ծիծաղում եմ շատ բարձր) : Իսկ հոլանդերեն լեզվում գոյություն ունի «Lol» բառ,որը նշանակում է ծիծաղ:

Մարդկային ուղեղը գովազդում երեւացող մոդել կանանց չի ճանաչում իբրեւ մարդու: Սովորաբար,երբ մենք թեկուզ մասամբ ինչ-որ բան ենք տեսնում, մեր ուղեղը անմիջապես հասկանում է այն ,սակայն մարդկանց դեպքում ամեն ինչ մի փոքր այլ է: Վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել ` երբ մարդը հեռուստացույցով տեսնում է օրինակ` ներքնազգեստի գովազդ, որտեղ մեծ մասամբ երեւում է կնոջ ոտքը, նրա ուղեղը տվյալ մոդելին չի ճանաչում իբրեւ մարդու: Հաղորդում է roller.ru-ուն:

Անդրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031