Ըստ National Geographic Society-ի (https://news.nationalgeographic.com), դեռ չի բացահայտվել հսկա մարդկանց գոյությունը, սարսափազդու լուսանկարներից բացի:
Ինչպես տեղեկացնում է կայքը, Հնդկաստանի հյուսիսային մասում ֆենոմենալ չափերի մարդու կմախք է հայտնաբերվել: Թիմը գտել է նաև արձանագրություններ, որտեղ նշված են, որ այդ կմախքը պատկանում է գերմարդկային ցեղին (այդ մասին խոսվում է նաև Mahabharata` հնդկական էպիկական բանաստեղծությունում (200 մ.թ.ա.)):
Ոմանք կարծում են, որ լուսանկարները կեղծված են` թե պրոպագանդելու, թե ուղղակի մարդկային բնածին հետաքրքրասիրությունը բավարարելու համար, իսկ մյուսներն ուղղակի համոզված են, որ ինչպես դինոզավրերն, այնպես էլ մարդը կարող էր և հսկա լինել: «Այդ կեղծված լուսանկարները պարզապես խթանում են առեղծվածի նկատմամբ մարդկային հետաքրքրասիրությունը, և ուրիշ ոչինչ», – նշում է կայքից օգտվողներից մեկը: Սակայն ի պատասխան վերջինի խոսքերին, այդ լուսանկարի և նյութի տարածողները պնդում են, որ նրանք դեմ են սուտ լուրեր սփռելուն: «Ավելին, մեր ընթերցողները բարձր մտավոր դասից են և չեն հավատա նման անհեթեթությունների», – հավելում են նրանք:
Ելենա Չոբանյան