Մայիսի 19 –ին ժամը 18:00-ից մեկանարկեց «Թանգարանային գիշերը»: Թանգարանները կազմակերպել էին միջոցառումներ, նոր ցուցադրություններ՝ օրն ավելի հետաքրքիր դարձելու համար: Հայաստանյան բոլոր թանգարանների մուտքն անվճար էր: Դա՞ էր պատճառը, որ Երվանդ Քոչարի թանգարանը մարդաշատ էր, թե` ոչ, պարզ չէ, այդ մասին խոսեց նաև թանգարանի տնօրեն Լալա Քոչարը. «Ոմանք գալիս են, քանի որ շատ հետաքրքրված են Քոչարով, ոմանք էլ գալիս են պարզապես, քանի որ անվճար է, իհարկե կան նաև մարդիկ, ովքեր մեզ հետ հատուկ օր են պայմանավորվում և գալիս են մանրամասն ծանոթանալու Քոչարի արվեստի հետ»: Տնօրենի խոսքով՝ քանի որ թանգարանը այնքան էլ մեծ չէ միջոցառումներ կազմակերպելու համար, իրենց աշխատանքը ավելի շատ տանում են Քոչարի ստեղծագործությունների մեկնաբանմամբ, իսկ «Թանգարանային գիշերվա» հետ կապված միակ նորույթը Երվանդ Քոչարի «Նկարչություն տարածության մեջ» շարքից «Էրեբունի Երևան» ստեղծագործության ցուցադրումն էր: «Այս տարածանկարը հայ ժողովրդի գրքապաշտության խորհրդանիշներից մեկն է, Քոչարը այն ստեղծել է Երևանի հիմնադրման 2750 ամյակի առթիվ: Այն խորհրդաշում է նաև հայ ժողովրդի սերը գիտության ու գրականության հանդեպ: Նկարի մեկուկես անգամ մեծացված կրկնօրինակը անցյալ տարի ներկայացվեց Մատենադարանի նոր մասնաշենքում՝ հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառումմների շրջանականերում». – ասում է թանգարանի տնօրենն ու մեջբերում Քոչարի խոսքերը՝ «Միգուցե հենց գրքապաշտության մեջ է մեր ժողովրդի հարատևման գաղտնիքը»:
Հայաստանը այս տարի առաջին անգամ մասնակցեց նաև «Art Մոնակո» էքսպոյին: Երվանդ Քոչարի «Առաջին մեղք» գործը համարվեց լավագույնը և արժանացավ մրցանակի: Թանգարանում էր նաև այս էքսպոյի ժյուրիի անդամներից մեկը՝ Մովսես Ծիրանին (Մերգելյան): Նրա խոսքով՝ Քոչարի արվեստը ավելի բարձր է գնահատվել, քան, օրինակ` Պիկասոյինը՝ այն համարելով թարմություն միջազգային արվեստում: Միանշանակ գնահատելով Քոչարի արվեստը, նրան դասել են նաև ավանգարդ արվեստը ստեղծող ռահվիրանների շարքում:
Տիգրանուհի Թասլակյան